00:00:00

«Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները»

00:25, 05 դեկտեմբեր 2018

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Որոշ քաղաքական գործիչներ նախընտրական այս փուլում կրկին շահարկում են սահմանի թեմաները: Նշել ենք, որ չենք խորանալու այդ հարցերի մեջ: Միայն մի կարճ տեղեկանք. ա. Նախիջևանյան հատվածում ոչ մի դիրք հակառակորդը առաջ չի տվել հայկական դիրքերի հաշվին: Ոչ մի վերահսկողություն ոչ մի հատվածում չի ստացել, քանի որ եթե տեսնելով կարելի է վերահսկել ապա ես անձամբ հրապարակեցի իմ վերահսկողության տակ գտնվող Նախիջևանյան բոլոր քաղաքների նկարները: բ. Երկու կողմից դիրքերի առաջ տալը սկսվել է փետրվար-մարտ ամսին, հատուկ շեշտում եմ փետրվար-մարտ և ոչ մի դեպքում, ոչ այլ ամիսներին: Հետևաբար ձեր հարմարությամբ դեպքերի ամսթվերը մի խառնեք: գ. Դեռ մեծ հարց է որ կողմն է որքան դիրք առաջ տվել և ինչ արդյունքի հասել վերջում: դ. Մարտից հետո որևէ նոր դիրք հակառակորդը առաջ չի տվել, ողջ գործընթացը եղել է գարնանը, հետո երկու կողմից ընթացել են ինժեներական աշխատանքներ: Եվ վերջում նշենք, որ առնվազն ազնիվ չէ տիրապետելով այդ օպերացիոն ուղղության ընդհանուր դիրքային կոնֆիգուրացիային չնշել, որ դիրքերի գերակայությունը պատկանում է հայկական կողմին»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր