00:00:00

Փաշինյանի էժան մանիպուլյացիան՝ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի խնդրանքով․ Աշոտյան

23:50, 04 դեկտեմբեր 2018

Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը շատ արագ բացահայտվեց: Օրերս նա հայտարարում էր, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը առաջարկել է իրեն հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը․ ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը․ «Սակայն արդեն այսօր Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի ՈՒշակովը պաշտոնապես հայտնեց, որ ՀԱՊԿ գագաթնաժողովը հետաձգվել է Հայաստանի ղեկավարության խնդրանքով՝ հաշվի առնելով մեր ընտրությունները: Ստի ոտքը կարճ է, ու հազարապատիկ ցավալի է, որ Նիկոլ Փաշինյանը նման էժան մանիպուլյացիաների է ենթարկում Հայաստանի արժանապատվությունն ու պետական շահը: Այսպե՞ս եք երկիր ներկայացնում, պարոնայք»,- ասված է նրա գրառման մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր