00:00:00

Անտառներում պարեկային ծառայությունը այսուհետ կունենա ուժ կիրառելու իրավասություն. Մինասյան

17:26, 22 փետրվար 2018 Իրավական

Կառավարության այսօրվա  նիստի 10 հարցեր վերաբերել են հիմնականում անտառային բարեփոխումների ընթացքին: Այս մասին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ հումորով նկատելով, որ այսօրվա կառավարության նիստը «կանաչ» էր: Նա հիշեցրեց, որ ՀՀ նախագահի հրամանագրով անտառային կոմիտե է ստեղծվել, իսկ այսօր կառավարությունում հաստատվել է այդ կոմիտեի կանոնադրությունն ու կառուցվածքը:

«Մեկ այլ որոշմամբ բնապահպանության նախարարությունում ձեւավորվում է կենսառեսուրսների եւ անտառային քաղաքականության վարչություն,

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասությունը փոխանցվում է նորաստեղծ կոմիտեին: Հաջորդ բլոկը անտառային պահպանության ծառայությունն է, որի վերաբերյալ օրինագիծը շուտով կներկայացվի ԱԺ: Դրա նպատակն է ունենալ պերեկապահակային ծառայություն, որը կաշխատի 24-ժամյա ռեժիմով, հատուկ ծառայության կարգավիճակով, առողջապահական ու սոցիալական ապահովագրական ամբողջական փաթեթով»,-սաց նախարարը: Նա տեղեկացրեց, որ այդ ծառայությունը կունենա վարչական միջոցներ գործադրելու իրավասություն՝ արգելելու, կանխարգելելու, իսկ ապօրինի անտառահատումների կամ ապօրինի որսի դեպքերում նաեւ ժամանակավորապես սահմանափակելու անձի ազատությունը, նրանից առգրավելու որսագործիք կամ ապօրինի անտառահատման գործիքները:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31