00:00:00

Հրդեհ Երեւանում

13:07, 12 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 09:42-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մանադյան փողոցում գտնվող հյուրանոցի նկուղային հարկի շոգեբաղնիքում: Հրդեհի բարդության «Բիս-1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մանանդյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող հյուրանոցային համալիրում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:31-ին, մարվել է՝ 10:50-ին: Ամբողջությամբ այրվել են հյուրանոցի շոգեբաղնիքի փայտյա կառուցատարրերը (10 քմ) և գույքը՝ մասամբ: Փրկարարները տեղում իրականացրել են հերթապահություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր