00:00:00

Հայտնաբերվել է կախված

13:16, 12 մարտ 2018 Պատահարներ

Մարտի 11-ին, ժամը 10:38-ին ահազանգ  է ստացվել, որ Երևան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 108 շենքի բնակարաններից մեկի դռան բանալին ներսում գտնվելու պատճառով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: Փրկարարները բացել են բնակարանի դուռը և լոգասենյակում հայտնաբերել 1980 թ. ծնված Ռ. Ն.-ի կախված դին: ՀԱԲ հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը Ռ. Ն.-ի մորը ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր