00:00:00

Արեւիկի դպրոցի տնօրենը խիստ նկատողություն է տվել փոխտնօրենին եւ դասղեկին, տնօրենին կպատժի մարզպետարանը

20:17, 29 նոյեմբեր 2018

Շիրակի մարզպետարանն արձագանքել է նոյեմբերի 27-ին Արեւիկում տեղի ունեցած դեպքին: Տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է. «Արևիկի միջնակարգ դպրոցում 27.11.2018 թվականին տեղի ունեցած դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ նոյեմբերի 28-ին դպրոցում հրավիրվել է մանկավարժական խորհրդի նիստ: Նիստի արդյունքում տնօրեն Հակոբ Թորոյանի հրամանով խիստ նկատողություն է հայտարարվել դպրոցի երկրորդ դասարանի դասվար Աննա Պետրոսյանին և փոխտնօրեն Թեղո Մելքոնյանին` ուսումնադաստիարակչական աշխատանքներում տեղ գտած թերացումների և ոչ պատշաճ վերահսկողություն սահմանելու համար, որի պատճառով երկրորդ դասարանի աշակերտուհի Մանե Նռանյանը ստացել է մարմնական վնասվածք և վիրահատվել, իսկ Սյուզի Թադևոսյանն առաջին բուժօգնություն ստանալուց հետո տեղափոխվել է տուն: Ոստիկանությունում պատրաստվում են նյութեր տվյալ դեպքի առնչությամբ, որի վերջնական արդյունքում կորոշվի դպրոցի տնօրենին կարգապահական տույժի ենթարկելու հարցը»: Հիշեցնենք, որ նոյեմբերի 27-ին Արեւիկի դպրոցի 2-րդ դասարանի աշակերտուհիներ Մանե Նռանյանն ու Սյուզի Ավետիսյանն ընկել էին երկրորդ հարկի դասասենյակի պատուհանից: ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Քննություն է կատարվում՝ դեպքի մանրամասները ճշտելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր