00:00:00

Երևանում թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի մեքենան

20:11, 29 նոյեմբեր 2018

Երեւանում նախօրեին թալանել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի մեքենան։ Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ նոյեմբերի 28–ին ժամը 12։00–ին ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ նոյեմբերի 27-ի ժամը 18:00-ից մինչև նոյեմբերի 28-ի ժամը 08:30-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ գողացել են Կոմիտաս պողոտայում կայանված Porsche Cayenne մեքենայի լուսարձակները։ Վնասի չափը պարզվում է, նախապատրաստվում են նյութեր։ Նշենք, որ ըստ Shamshyan.com–ի՝ մեքենան հաշվառված է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հաշվեկշռում և այն վարում է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր