00:00:00

ՀՀԿ-ն նույնիսկ նույնիսկ կոֆեաղաց չունի, ուր մնաց ջրաղաց. Փաշինյան

19:40, 29 նոյեմբեր 2018

ՀՀԿ-ն չգիտեմ որտեղից ինքն իրեն որոշում է կայացրել, որ մեր կառավարությունը որոշել է արտագնա աշխատանքի մեկնողների հարկի, հետո էլ որոշեց, որ իր պահանջների արդյունքում կառավարությունն էդ մտքից հրաժարվեց: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի հրապարակում բնակիչների հետ հանդիպման ժամանակ նշեց վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, որեւէ որոշում չի կարող կայացվել առանց վարչապետի. «Սա առաջին անգամ է, որ մենք էդպիսի բան ենք որոշել, ու դա ես իմացա ՀՀԿ-ականներից: Էդ մարդկանց վիճակն այդքան ծանր է: Էսօր լրագրողներից մեկը հարց տվեց, թե ինչ-որ մարդիկ իրենց հայտարարություններով ջուր են լցնում ՀՀԿ-ի ջրաղացին, ասում եմ՝ ՀՀԿ-ն պետք է ջրաղաց ունենա, որ ջուր լցնեն: Հանրապետականը նույնիսկ կոֆեաղաց չունի, նույնիսկ սեւ բիբար աղալու սարքից չունի»,-ասաց Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր