00:00:00

Եթե Նիկոլը լավ մտածի, իրեն ձեռնտու է, որ «Սասնա ծռերը» լինեն խորհրդարանում. Արա Պապյան

18:43, 29 նոյեմբեր 2018

Խորհրդարանում պետք են ուժեր, որ մեկը մեկին հակակշռի, մեկը մյուսի սխալը ցույց տա. հիմա էլ այնպես չլինի, որ ՀՀԿ-իի փոխարեն էլի մեկ կուսակցություն լինի: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 29-ին, Արագածոտնի մարզի Հարթավան գյուղում «Սասնա ծխռերի» քարոզարշավի ժամանակ նշեց քաղաքագետ Արա Պապյանը: «Ինչքան էլ մարդը լավը լինի, փչանում է: Պետք է լինի ուժեղ քաղաքական ուժ, որը ԱԺ-ում ներկայացված կլինի ոչ թե 4, այլ 14 հոգով: Դու 14,24 հոգով ներկայացված եղիր, տեսնեմ ոնց քեզ բանի տեղ չեն դնելու: Եթե մի ուժ ստացել է 70 տեղ, պարզ է, որ կարող է ոչ մեկին էլ բանի տեղ չդնել, բայց եթե ստացել է 50 տոկոսից պակաս, ստիպված է լինելու սրա-նրա հետ լեզու գտնի: Կարո՞ղ է Լեւոն Տեր-Պետրոսյանը ամենասկզբից վատ մարդ էր: Շատ լավ մարդ էր, Նիկոլից էլ լավ խոսում էր, Նիկոլից էլ բարձր տոկոս ստացավ: Բայց ընդդիմություն չուներ կողքը, որ ասեր՝ Լեւոն, էս ինչ ես անում, դրա համար փչացավ»,-հայտարարեց Արա Պապյանը: Նրա խոսքով, եթե չկա ընդդիմություն, փչանում են. «Ու մենք արդեն նկատում ենք, որ միտումներ կան: նորմալ երկրում մարդին իրենց ձեռքով ընդդիմություն են սարքում, որ այն, ինչ չեն կարող իրենց կողմից հնչեցնել, ընդդիմության են ասում՝ գնացեք հնչեցրեք: Եթե Նիկոլը լավ մտածի, իրեն ձեռնտու է, որ «Սասնա ծռերը» լինեն խորհրդարանում»,-ասաց Պապյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր