00:00:00

«Կարո՞ղ ա դուք գիժ եք». Մարուքյան

18:29, 29 նոյեմբեր 2018

Հայաստանում մենք տեսնում ենք, որ խոշորացման արդյունքում գյուղերը դատարկվում են։ Այս մասին այսօր՝ Չարենցավանում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց կուսակցության առաջնորդ եւ ընտրական ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը։ «Համայնքների խոշորացման գաղափարը լավ գաղափար է, որը Շվեդիայում իրականացվել է, բայց Հայաստանում մենք տեսել ենք, որ խոշորացման արդյունքում գյուղերը դատարկվում են։ Դպրոցները լուծարելու, փակելու արդյունքում մարդիկ թողում–գնում են գյուղերից։ Հիմա էլ զինկոմիսարիատներն են լուծարում, օպտիմալացնում են։ Բաներ կան, որոնք ռազմավարական նշանակություն ունեն, որոնք չի կարելի օպտիմալացնել»,–ասաց նա։ Մարուքյանի խոսքով՝  համայնքների խոշորացումն իրականացվել է Եվրոպական խարտիայի խախտմամբ. «Տեղական հանրաքվեով հարցրել են մարդկանց՝ կո՞ղմ եք, որ համայնքները խոշորացնենք, մարդիկ գնացել, ասել են, որ դեմ են խոշորացմանը, իսկ կառավարությունը խոշորացման որոշում է ընդունել։ Մարդիկ ասում են՝ բա ինչի՞ էիք մեզ հարցնում։ Ասում են՝ դե ուզում էինք իմանալ՝ ի՞նչ եք մտածում։ Կարո՞ղ ա դուք գիժ եք։ Մարդիկ ասում են էլ ինչի՞ գնանք ընտրության, մեկ ա էլի ընտրվելու է նա, ում ուզում են, այ սենց նսեմացրել են ընտրական համակարգը»։ Նա նկատում է՝ նախկինում մարդն է ծառայել պետությանը, ոչ թե հակառակը. «Ջերմուկում երեկ չէ առաջին օրը մեկը պատմում ա, որ «տեխասմոտր» են անցկացրել, որը չեն էլ անցկացրել, ոչ մի բան չեն ստուգել, փող են տվել, մի հատ թուղթ են տվել, հիմա ասում ա՝ մի հատ փոքր կնիք պիտի դնեն, ասում են պիտի գնաս մարզկենտրոն, որ կնիք դնեն, արա՛, կարո՞ղ ա մարդը պարապ ա, ի՞նչ եք ուզում մարդկանցից։ Սա խոսում է այն մասին, որ ոչ թե պետությունն  է եղել մարդու համար, այլ մարդն է պետության համար եղել։ Մարդը չի կարող չլինել կենտրոնական արժեք, պետք է հնարավորինս մարդու բեռը նվազեցնել»,–եզրափակեց Մարուքյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր