00:00:00

Ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել

18:21, 29 նոյեմբեր 2018

Գեղարքունիքի մարզում ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայողին մահացած են գտել: Այս մասին Վարդենիսում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այն բանից հետո, երբ վարդենիսցիները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ չեն կարողանում գտնել զինծառայողին: Ավելի վաղ տեղեկություն էր եղել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Պարզվել էր, որ նա պայմանագրային զինծառայող էր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր