00:00:00

Հանրապետական կուսակցությունն այն ուժը չէ, որ կարող է հավակնել ընդդիմության դերին. Ա. Սարգսյան

04:00, 29 նոյեմբեր 2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այն քաղաքական ուժը չէ, որը կարող է հավակնել ընդդիմության դերին: Այս մասին այսօր, Շիրակի մարզում անցկացվող նախընտրական քարոզարշավի հանդիպումներից մեկի ժամանակ ասել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար, «Մենք» դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը: «Դուք ո՛չ Կոկո Շանելն եք, ո՛չ էլ Ջանի Վերսաչեն, որ «սեւեր» ու «սպիտակներ» խաղաք: Դուք այն քաղաքական ուժը չեք, որը կարող է հավակնել ընդդիմության դերին: Մի՛ արեք այն, ինչ դուք անում եք: Ընդունված չէ այլ քաղաքական ուժին քննադատելը, սակայն Հանրապետական կուսակցության գործողություններն այլ ընտրություն չեն տալիս»,-ասել է Արամ Սարգսյանը՝ հավելելով, որ Հանրապետականն ավերել է երկիրը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր