00:00:00

ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ

19:11, 28 նոյեմբեր 2018

ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գնդապետ Հակոբ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ս/թ նոյեմբերի 28-30-ը մեկնել է Փարիզ՝ Դատական կատարողների միջազգային միության նախագահ Մարկ Շմիցի հրավերով մասնակցելու Միության խորհրդի ամենամյա լիագումար նիստին: Միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին եւ ամփոփում է Միության տարեկան գործունեությունն անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաեւ Միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր