00:00:00

Կպատժվեն բոլորը, անկախ նրանից, թե ով է ընտրակեղծարարը․ Օսիպյան

22:51, 27 նոյեմբեր 2018 Հասարակություն

Այսօր ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Շիրակի մարզպետարանի դահլիճում հանդիպեց Շիրակի մարզի ԱԺ պատգամավորի թեկնածուների և նախընտրական շտաբների ներկայացուցիչների հետ՝ խնդրանք-նախազգուշացում ներկայացնելով:  Օսիպյանն ասաց, թե  ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է,  հետևաբար և հանդիպման ընթացքում քաղաքականության հետ կապված որևէ բառ թույլ չի տալու արտաբերել: Ոստիկանապետը հայտարարեց, որ վարչապետի պաշտոնակատար պարոն Փաշինյանը ոստիկանության առջև խնդիրներ է դրել. դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններին ոստիկանությունը պետք է ապահովի բոլորի հավասարությունն օրենքի առաջ: «Ոստիկանությունը, վստահեցնում եմ, անելու է ամեն ինչ, որպեսզի որևէ մի քաղաքացի թե՛ ռեյտինգային ցուցակով առաջադրված, թե՛ կուսակցությունները, թե՛ դաշինքները տարբերություն չզգան այդ ամենում, ոստիկանությունը ձեռք է մեկնում ձեզ, հարգելի Շիրակի մարզի թեկնածուներ և շտաբի պետեր, ձեր աջակցությունն ենք մենք ակնկալում: Ոստիկանությունը պատրաստակամ է ունենալ Ազգային ժողովի բարձր մակարդակի, մաքուր, թափանցիկ ընտրություններ»,-ասաց ոստիկանապետը: «Ոստիկանությունը, վստահեցնում եմ, անելու է ամեն ինչ, որպեսզի որևէ մի քաղաքացի թե՛ ռեյտինգային ցուցակով առաջադրված, թե՛ կուսակցությունները, թե՛ դաշինքները տարբերություն չզգան այդ ամենում, ոստիկանությունը ձեռք է մեկնում ձեզ, հարգելի Շիրակի մարզի թեկնածուներ և շտաբի պետեր, ձեր աջակցությունն ենք մենք ակնկալում: Ոստիկանությունը պատրաստակամ է ունենալ Ազգային ժողովի բարձր մակարդակի, մաքուր, թափանցիկ ընտրություններ»,-ասաց ոստիկանապետը: Վալերիյ Օսիպյանը նաև հայտարարեց, որ դեկտեմբերի 9-ին կայանալիք ընտրությունները հերթական ընտրություններ չեն, դրանով  կերտելու ենք Հայաստանի Հանրապետության ապագան: Ըստ նրա, բացառիկ հնարավորություն է ստեղծվել ունենալու լավ ընտրություններ, լավ երկիր: Ոստիկանապետի խոսքով՝ կպատժվեն բոլորը, անկախ նրանից, թե ով է ընտրակեղծարարը, իրենք հանդուրժող չեն լինելու, և ոստիկանության մոտեցումը շատ խիստ է լինելու թե՛  կաշառք տվողի, թե՛  կաշառք վերցնողի հանդեպ: «Կաշառքը պայմանավորված չէ միայն թղթադրամով, կաշառքի տարբեր ձևեր կան, անգամ ընտրախոստումը համարում ենք կաշառք, գյուղմթերքով, բնամթերքով, շինանյութով, ուսման վարձ վճարելով և այլն, և այլն: Նմանատիպ ցանկացած տեսակի ընտրակաշառքի դրսևորման նկատմամբ ոստիկանության մոտեցումը լինելու է շատ խիստ և չենք հանդուրժելու որևէ նման դրսևորում: Անթույլատրելի եմ համարում որևէ հանցավոր տարրի, այսպես ասած, կրմինալի ազդեցությունը ընտրություններիր վրա»,- ասաց Վալերի Օսիպյանը: Նա նշեց, որ այս հանդիպումից հետո հանդիպում է ունենալու իր գործընկերների հետ ու ներկայացնելու է իր պահանջները թե՛  կրիմինալի մասով, և թե՛  այն անօրինական երևույթների, որոնց ընտրություների ժամանակ միշտ առնչվել է ՀՀ քաղաքացին: «Ընտրության օրը որևէ մեկը իրավունք չունի ուղղորդել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն՝ նա գնա՞ ընտրության, թե՞ չգնա: Որևէ մեկը իրավունք չունի ուղղորդի որևէ մեկին ընտրի, կամ չընտրի: Խնդրում եմ փոխանցեք բոլորին, որպեսզի պահպանեն Ընտրական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված պահանջները, որոնցից բխում է ընտրատեղամասից ապահովել 50 մետր շառավիղով հեռավորություն, կուտակումներ չլինեն, մեքենաներ չլինեն: Անգամ պիտի խնդրեմ, որպեսզի ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահից սկսած, նաև անդամները մեքենաներ չկայանեն այդ հատվածներում, 50 մետրը պարտադիր կանոն է հենց իրենց համար: Անգամ մեր ոստիկանության ծառայողների համար, որևէ մեկ ոստիկանության ծառայող, որն ընդգրկված է այդ տեղամասում, մեքենա չկայացնի մուտքի դիմաց և առհասարակ պահպանի այդ նորմը, որը պարտադիր է բոլորի համար: Որևէ մեկը իրավունք չունի ՀՀ քաղաքացիներին որևէ տրանսպորտային միջոցներով՝ տաքսիներով ու այդ չարաբաստիկ գազելներով, բոլորս գիտենք գազելներով ուղղորդում, տանում-բերում են այսպես ասած, որևէ մեկը իրավունք չունի տանել-բերելու: Դա կդիտվի որպես օժանդակել, ուղղորդել և կենթարկվեն պատասխանատվության: Տրանսպորտով ընտրատեղամասեր կարող են միայն ու միայն մոտենալ հաշմանդամները, որոնք ի վիճակի չեն ինքնուրույն տեղաշարժվելու, սայլակներով կամ որևէ մեկի օգնությամբ են շարժվում»: Վալերիյ Օսիպյանը վստահեցրեց՝ եթե անգամ անօրինակություն թույլ տա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչը, որն «Իմ քայլը» դաշինքի թեկնածու է, առաջինը նա կպատժվի օրենքի ողջ խստությամբ: «Եթե մտածում են, որ ոստիկանությունը կաշկանդված է, ո՛չ, այսօր որևէ մեկը ոստիկանությունում կամ շարքային գնդապետ, որն ունի որոշակի կաշկանդվածություն, նա մեր շարքերում տեղ չունի: Ինչի՞ց պիտի կաշկանդվի գնդապետ Օսիպյանը, չեմ կաշկանդվել, չեմ կաշկանդվում, չեմ էլ պատրաստվում կաշկանդված լինել, ոչ էլ որևէ մեկից կախված եմ: Այս ամիսների ընթացքում չար ուժեր փորձում են տարբեր ձևի ցեխ շպրտել թե՛ ինձ վրա, թե՛ ինձ վստահված ողջ համակարգի վրա: Ձեզ ի՞նչ է թվում, եթե որևէ լուրջ բան ունենար մեզ՝ ծառայողներիս, բացի էդ մանր, շատ կներեք էժանագին հեղինակություն ձեռք բերելուց… ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի այսօր պաշտպանված է, վստահեցնում եմ ձեզ, և ոստիկանությունը ուժեղ է, ձեր ոստիկանությունը, հարգելի գյումրեցիներ, Շիրակի մարզի հարգելի քաղաքացիներ: Ոստիկանությունը ձերն է, այսօր մենք ծառայում ենք օրենքին, ծառայում ենք ձեզ: Մենք բոլորի ոստիկանությունն ենք, մենք չենք ասում սրա, նրա, մեկը, մյուսի ոստիկանությունն ենք,  մենք պաշտպանն ենք բոլորի, պարտավոր ենք ապահովել բոլորի անվտանգությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր