00:00:00

Ոստիկանությունը պարզաբանում է

23:40, 23 նոյեմբեր 2018 Իրավական

Ժիրայր Սեֆիլյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը խոչընդոտում է իրենց` հանդիպելու ՊՊԾ գնդի գրավման ժամանակ զոհված ոստիկանների ընտանիքների հետ: Վերջին ատյանի ճշմարտության կեցվածք ընդունած Սեֆիլյանը բազմակի է ստում: Նախ` ոստիկանության պետը խնդիր չունի որևէ հարցում խոչընդոտելու զոհվածների ընտանիքիներին: Պատճառը, կարծում ենք, լրացուցիչ պարզաբանման կարիք չունի: Սեֆիլյանը հայտարարություն է անում Յուրի Տեփանոսյանի սպանության հանգամանքների մասին, որը որևէ փաստարկ ու հիմնավորում չունի և սնվում է զուտ իր երևակայությունից: Ժիրայր Սեֆիլյանին կոչ ենք անում հիմնավորել իր բարձրագոչ հայտարարարությունը կամ էլ հրաժարվել մերկապարանոց մեղադրանքներ տարածելու գործելակերպից:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր