00:00:00

Մայրապետյանի փաստաբանները դիմել են Վճռաբեկ դատարան

22:38, 23 նոյեմբեր 2018 Իրավական

Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը բողոք է ներկայացրել վճռաբեկ դատարան՝  վիճարկելու Վերաքննիչ դատարանի որոշումը՝ Սամվել Մայրապետյանի խափանման միջոց կալանքի վերաբերյալ: Հիշեցնեմ, Մայրապետյանի փաստաբանների երկրորդ միջնորդությունը՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին նույնպես մերժվել է: Այսպիսով, ևս մեկ անգամ դատախազությունը մերժեց հայտնի մտավորականների մի մեծ խմբի անձնական երաշխավորություններն առ այն, որ Սամվել Մայրապետյանը չի թաքնվի և չի խոչընդոտի նախաքննությանը՝ գտնվելով ազատության մեջ: Ներպետական բոլոր միջոցները սպառելուց հետո Սամվել Մայրապետյանի փաստաբանական խումբը պատրաստվում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր