00:00:00

Բարեգործական կազմակերպության անունից ռեստորանում հյուրասիրություններ են կազմակերպել, իսկ գումարը չեն վճարել

17:46, 23 նոյեմբեր 2018 Իրավական

«Զորեղ Ապագա» բարեգործական հասարակական կազմակերպության անունից հանդես գալով «Հալեպ» ռեստորանում հյուրասիրություններ են կազմակերպվել, իսկ գումարը՝ «գցել» ու չեն վճարել։ «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել ամուսինների։ Ըստ մեղադրանքի՝ ամուսիններ Արամ Մարտիրոսյանը եւ Զինաիդա Մարտիրոսյանը հանդես գալով «Զորեղ Ապագա» բարեգործական հասարակական կազմակերպության տնօրինություն, 2018թ. հունվարի 25-ից մինչև փետրվարի 15-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքի Պռոշյան փող. 2/1 հասցեում գտնվող «Հալեպ» ռեստորանում, գումարը հետագայում փոխանցելու պատրվակով, կազմակերպել են հյուրասիրություններ, սակայն խոստացած գումարն այդպես էլ չեն փոխանցել։ Պատճառված վնասը կազմում է 1.100.000 ՀՀ դրամ։ «Բարեգործ» ամուսիններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։  

Աղբյուր` Փաստինֆո

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր