00:00:00

Հրդեհ «Սիլ-Ինշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում

20:04, 10 մարտ 2018 Պատահարներ

Այսօր՝ մարտի 10-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Արտակրգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տիգրան Մեծ պողոտայի 39 հասցեում գտնվող գտնվող «Սիլ-Իշուրանս» ապահովագրական ընկերության գրասենյակում, գրում է shamshyan.com-ը։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 2 մարտական հաշվարկով: Պարզվել է, որ այրվում են հոսանքի լարեր, փաստաթղթեր: Հրշեջները կարճ ժամանակում մարել են հրդեհը: Դեպքի վարում հավաքվածներն ասում էին, որ շենքում կան նաև հոսանքի տատանումների հետևանքով փչացած տեխնիկաներ: Ըստ բնակիչների՝ հոսանքը կտրուկ տատանվել է, ինչն էլ հնարավոր է՝ դարձած լինի հրդեհի պատճառ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր