00:00:00

Էջմիածնի քաղաքապետը հերքում է ԱԺ արտահերթ ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը

19:03, 10 նոյեմբեր 2018

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին չի պատրաստվում առաջադրել իր թեկնածությունը: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում: «Իրականությանը չեն համապատասխանում մամուլում տարածված լուրերը, թե ես ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու եմ:  Ինձ էջմիածինցիները վստահել են որպես քաղաքապետ, և ես առաջիկա 5 տարում այդ վստահությունն արդարացնելու առաքելություն ունեմ»,– նշեց Գասպարյանը։ Վերջինս վստահեցրեց, որ Էջմիածնում շատ բան է փոխվել և այլևս չկա որևէ օլիգարխիկ կլան, Էջմիածինը բավական հանգիստ է ու վախի մթնոլորտ չկա։ Դիանա Գասպարյանն Էջմիածին համայնքի ղեկավար է ընտրվել հոկտեմբերի 21-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր