Պոկում վարժությունում Գոռ Մինասյանը 205 կգ արդյունքով գրավեց երկրորդ տեղը՝ զիջելով միայն օլիմպիական չեմպիոն, վրացի Լաշա Տալախաձեին՝ 217 կգ:
Հրում վարժությունում Գոռ Մինասյանը սկսեց 240կգ-ով եւ բարձրացրեց առաջին փորձի ժամանակ: Երկրորդ փորձի ժամանակ հայ մարզիկը բարձրացրեց 245 կգ, որից հետո պատվիրեց նաեւ 250 կգ, սակայն չկարողացավ բարձրացնել եւ գրավեց երկրորդ տեղը: Տալախաձեն հրում վարժությունում ցույց տվեց 257 կգ՝ աշխարհհի ռեկորդ: Նա դարձավ աշխարհի եռակի չեմպիոն: