00:00:00

Արմեն Սարգսյանն ու կինը նոր հայտարարագիր են ներկայացրել․ «Հրապարակ»

13:46, 10 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նախագահ Արմեն Սարգսյանը փետրվարի 12-ին Բարձ­րաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայաց­րել իր 2017 թ. գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտա­րարագիրը: Մինչդեռ հանձնաժողովը, փետրվարի 15-ին արձագանքելով ՀԿ-ների հայտարարությանը՝ կապ­ված Սարգսյանի հայտարարագրե­րում առկա խախտումների հետ, նշել էր, թե նրա՝ 2017 թ. հայտարարագիրը, օրենքին համապատասխան, ենթակա է ներկայացման մինչև ս.թ. մարտի 30-ը: Նկատենք, որ նախորդ տարիներին հայտարարագրերը Սարգսյան ամուսինները ներկայացրել էին ժամկետների խախտմամբ, Սարգ­սյանի՝ պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի տարի անց՝ 2017-ին: Այսպես՝ Ա. Սարգսյանը 2017-ին նույնպես հայտարարագրել է միայն դրամական միջոցներ՝ 5 մլն 700 հա­զար եվրո, որը հարկային տարե­վերջին կազմել է 5 մլն 500 հազար: Այսինքն՝ առանց աշխատավարձի դեսպան աշխատած Արմեն Սարգսյանն ընդամենը 200 հազար եվրո է ծախսել 2017-ին: Նրա կինը՝ Նունե Սարգսյա­նը, հայտարարագրել է 780 հազար եվրո, որը տարեվերջում նվազել է՝ 710 հազար: Փաստորեն, Սարգսյան ամուսինների ունեցվածքը՝ դրամական միջոցների մասով, տարեցտարի «մաշ­վում» է, նրանց եկամտի աղբյուրներն էլ «ցամաքել» են: Եվ սա այն դեպքում, երբ Ա. Սարգսյանը մի շարք ընկերու­թյուններ ունի, որոնք գործունեություն են ծավալում արդյունաբերության տարբեր ճյուղերում և տարբեր երկրներում: Մասնավորապես՝ Ռուսաստա­նում, Հնդկաստանում, Չինաստանում, Ղազախստանում և այլուր: Բոլոր այդ բիզնեսները, ըստ սահմանադրական պահանջի, նա պետք է հավատարմագ­րային կառավարման հանձնի նախա­գահի պաշտոնը ստանձնելուց հետո»,-գրում է թերթը: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր