00:00:00

Վերջին լավությունն է․ Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբորը նոր պաշտոն են տվել. «Հրապարակ»

13:17, 10 մարտ 2018 Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ 20 օր առաջ գրել էինք, որ Կոտայքի հարկային տեսչության պետի պաշտոնին հրաժեշտ է տվել Հովիկ Աբրահամյանի փեսայի եղբայրը՝ Վարդան Մամիկոնյանը, որն անհիշելի ժամանակներից հարկայինում է։ Չէինք բացառել, որ նա կարող է առաջիկայում նոր նշանակում ստանալ՝ կախված «տանիքի ամրությունից»։ Պարզվում է՝ տանիքը դեռ կանգուն է, եւ նա օրեր առաջ նշանակվել է ՊԵԿ ստուգումների թիվ 13 բաժնի ղեկավար՝ Իջեւան քաղաքում։ Մեզ պատմեցին, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Կարեն Բրուտյանը նրան զգուշացրել է․ «Վարդան, չես տիրապետում իրավիճակին, սա վերջին լավությունն է քեզ, Տավուշում պետք է արդարացնես քեզ»։ Բանն այն է, որ երբ Մամիկոնյանը Կոտայքի հարկայինի պետն էր, Նաիրիի բաժնում չարաշահման դեպք հայտնաբերվեց, իսկ ավելի վաղ՝ 2017-ին, Աշտարակի տեսուչներից մեկը՝ Թաթուլ Գեւորգյանն էր ձերբակալվել»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

Ապրիլ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30