00:00:00

«Ժողովուրդ». Դաշնակցական պատգամավորը ազդվել է Արփինե Հովհաննիսյանի ելույթից

13:42, 22 փետրվար 2018 Մամուլ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության ներկայացրած ԸՕ փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից եւ անցում կատարել 100 տոկոս համամասնական ընտրակարգի, երեկ մերժվեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Նախագծին դեմ քվեարկածների թվում էր նաեւ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Կարապետյանը:
 Եվ սա այն դեպքում, երբ ընդամենը վերջերս ՀՅԴ-ն հայտարարություն էր տարածել` շեշտելով ռեյտինգային ընտրակարգի վերանայման մասին: Պարզվում է` ՀՅԴ խմբակցության պատգամավոր Կարապետյանի որոշման վրա մեծ դեր է խաղացել ԱԺ ՀՀԿ-ական փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանի ելույթը: Իր քայլը մեկնաբանելիս նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անընդհատ ցիտել է Հովհաննիսյանի խոսքերը:
 Ինչ վերաբերում է ՀՅԴ դիրքորոշմանը, Կարապետյանն ասել է. «Նույն Արմեն Ռուստամյանն ինքը տարբեր տարբերակներ է նշում, եւ հստակ այս տարբերակի հետ կապված չեմ կարծում, որ այդ տարբերակի մեջ մտնում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր