00:00:00

Դատախազությունը Գրիգորյանին կալանքից ազատելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելու որոշում չունի

02:04, 02 նոյեմբեր 2018 Իրավական

«Կալանքը փոխելու որոշում դեռեւս չկա»։ Այս մասին, Irakanum.am.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը, պատասխանելով այն հարցին, թե դատախազությունը պատրաստվում է արդյո՞ք Մանվել Գրիգորյանի կալանքը խափանման այլ միջոցով փոխարինելու միջնորդությամբ հանդես գալ։ Նշենք, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանն, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Գրիգորյանի խափանման միջոց ընտրված կալանավորումը փոխելու բացառիկ լիազորությունը պատկանում է դատախազին։ Հիշեցնենք, հունիսի 16-ին ՀՀ ԱԱԾ-ն հաղորդեց, որ գեներալ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է: Ազգային Անվտանգության ծառայության (ԱԱԾ) հաղորդագրության համաձայն, իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ էին ստացվել այն մասին, որ ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանն այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել և պահում է զենք և ռազմամթերք: «Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Գործի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել Մանվել Գրիգորյանի տանը, ամառանոցում և նրան պատկանող այլ տարածքներում: Հայտնաբերվել է ապօրինի կերպով պահվող մեծ թվով զենք և ռազմամթերք», - ասված էր ԱԱԾ հաղորդագրությունում: Գրիգորյանի փաստաբանները հայտնել են, որ նա ունի առողջական խնդիրներ, ինչն անհամատեղելի է կալանավորման հետ։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր