00:00:00

Քոչարյանն ընդդեմ Փաշինյանի գործով միջնորդության մերժումը բողոքարկվելու է

20:10, 01 նոյեմբեր 2018 Իրավական

ՀՀ երկորրդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բողոքարկելու է Ռոբերտ Քոչարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի գործով հայցի ապահովման միջոցի վերաբերյալ միջնորդության մերժումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից։ Ըստ փաստաբան Ալումյանի՝ միջնորդությունը մերժելու վերաբերյալ որոշումը  օրինական չէ: Հիշեցնենք, որ Քոչարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայկ Ալումյանը դեռևս սեպտեմբերի 19–ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝  Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջով։ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցչի կողմից որպես հայցի ապահովման միջոց միջնորդություն էր ներկայավել  պատասխանողին որոշակի գործողություններ արգելելու վերաբերյալ, ինչը սակայն դատարանը մերժել էր։ Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը 2008 թվականի «Մարտի 1-ի» քրեական գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հուլիսի 27-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Վերաքննիչ դատարանն օգոստոսի 13-ին վերացրել էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքն ու նրան նիստերի դահլիճից ազատ արձակել՝ հաշվի առնելով, որ երկրորդ նախագահն անձեռնմխելի է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր