00:00:00

Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի Իրանի հետ հարաբերություններում նոր մթնոլորտ ձևավորել

18:46, 01 նոյեմբեր 2018

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Հայաստանի և Իրանի միջև էներգետիկ համագործակցությունը շատ կարևոր է համարում: Նոյեմբերի 1-ի ԱԺ հատուկ նիստում, որի օրակարգում վարչապետի ընտրության հարցն է, Փաշինյանը Իրանի հետ հարաբերությունների զարգացման ցանկություն հայտնեց: «Իրանի նախագահի հետ Նյու Յորքում հադիպումը շատ արդյունավետ եղավ: Եթե ժողովուրդը ինձ տա իր վստահության քվեն, և ես շարունակեմ պաշտոնավարել որպես վարչապետ, համոզված եմ, որ Իրանի հետ հարաբերություններում կկարողանանք նոր մթնոլորտ և նոր մակարդակ ապահովել»,-ասաց Փաշինյանն ու կարևորեց էներգետիկ ոլորտում Իրանի հետ համագործակցությունը: Նա շեշտեց նաև, որ մի քան ամսվա քննարկումներից հետո հստակեցրել են Հայաստանում նոր ջերմաէլեկտրակայան կառուցելու որոշումը: Նրա խոսքով՝ դրա կարիքը բոլոր մասնագետների գնահատմամբ մենք ունենք:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր