00:00:00

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի շնորհավորական ուղերձն Արցախի իր գործընկերոջը

18:27, 31 հոկտեմբեր 2018

Շնորհավորում եմ Արցախի ին՝ այս պատասխանատու և բարձր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ: Արցախը պետք է քաղաքակիրթ աշխարհին ճանաչելի դարձնել իր ժողովրդավարությամբ, իրավապաշտպան համակարգով ու քաղաքացիական հասարակությամբ: Չի կարող տարածքի քաղաքական կարգավիճակը խոչընդոտ դառնալ իրավունքների պաշտպանության համար: Արցախը պետք է դարձնել քաղաքակիրթ ժողովրդավարական աշխարհի բաղկացուցիչ մասը՝ Արցախի մեր հայրենակիցների իրավունքների և ազատությունների պաշտպանության լիարժեք նախադրյալների ստեղծմամբ: Այս բոլոր հարցերում անփոխարինելի դեր ունի Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը՝ որպես մարդու իրավունքների երաշխավորմանը կոչված ապաքաղաքական և անկախ մարմին: Այսօր այն արդեն սահմանել է կայացման բարձր նշաձող: Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը կարողացել է պատվով հաղթահարել անլուծելի թվացող բազմաթիվ մարտահրավերներ՝ շնորհիվ Մարդու իրավունքների պաշտպանների և նրանց աշխատակազմերի սրտացավ և հայրենանվեր աշխատանքի: Վերջին տարիներին առավել ամրապնդվել և արդյունավետ է դարձել Հայաստանի ու Արցախի մարդու իրավունքների պաշտպանների համատեղ աշխատանքը: Հատկապես կարևորում եմ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային գործընթացներում ներգրավվածության շարունակական բարձրացմանն ուղղված ջանքերը: Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ հայտնում եմ պատրաստակամությունս զարգացնելու մեր կառույցների միջև ձևավորված ամուր համագործակցությունը՝ ի նպաստ մարդու իրավունքների պաշտպանությանն ու երաշխավորմանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր