00:00:00

Գոռ Վարդանյանը միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեց «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր

15:36, 29 հուլիս 2026 Բլոգ

Հոգաբարձուների խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում վերընտրվեցի «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում,- այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Գոռ Վարդանյանը։
 
Շնորհակալություն ՀԱՊՀ Հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին՝ անվերապահ վստահության և միաձայն քվեարկության համար։
 
Շարունակելու եմ նույն պատասխանատվությամբ և նվիրումով աշխատել մեր եզակի տեխնոլոգիական կրթահամալիրի զարգացման ու առաջընթացի համար։
Ի գործ, սիրելի՛ պոլիտեխնիկցիներ, - գրել է նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր