«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել։
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Զարուհի Բաթոյանը։
Նշենք, որ ՄԻՊ մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Ռուստամ Բաքոյանը, Զարուհի Բաթոյանը, Հասմիկ Հակոբյանը։