00:00:00

Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի. Փաշինյան

16:10, 29 հուլիս 2026 Քաղաքականություն

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսությունը ստացվեց, քանի որ երկար խոսեցինք։ Մի շարք հարցերի շուրջ եկանք ընդհանուր ըմբռնման, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի իր համար այլընտրանքներ ձևավորելու։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած հեռախոսազրույցին։

«ՌԴ նախագահին ասացի, որ մենք հայտարարել ենք այդ ճանապարհի մասին և գնալու ենք այդ ճանապարհով, մանավանդ հիմա, երբ Հայաստանի ժողովուրդը քվեարկել է դրա օգտին։ Ինչպես նախընտրական շրջանում ասել եմ, չեմ պատկերացնում, որ մեր քաղաքականությունների արդյունքում հայտնվենք մի իրավիճակում, երբ Հայաստանը այլընտրանքներ չունենա։

Հայաստանը միշտ և բոլոր հարցերում պետք է այլընտրանքներ ունենա։ Այլընտրանք չունենալու դարաշրջանը փակված է»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով արտահանման խնդիրներին՝ վարչապետն ասաց, որ դա ոչ թե Հայաստանի, այլ ԵԱՏՄ-ի խնդիրն է։

«Փաստացի ստացվում է, որ ԵԱՏՄ-ն կաթվածահար է և չի աշխատում։ Եթե այս հարցը արագ չլուծվի, թույլ տվեք կանխատեսել, որ դա կլինի ԵԱՏՄ-ի վերջի սկիզբը»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու ծրագիր չունի։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր