00:00:00

Արթուր Շահինյանը հաղթեց ու «լացեցրեց» ադրբեջանցի ըմբիշին

03:19, 28 հոկտեմբեր 2018 Սպորտ

Բուդապեշտում ավարտին է մոտենում ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: 87 կգ քաշային կարգի մեր ըմբիշ Արթուր Շահինյանը սփոփիչ գոտեմարտերում հաղթելուց հետո հայ ըմբիշը երրորդ տեղի համար մրցեց Ադրբեջանը ներկայացնող Իսլամ Աբասովի հետ: Շահինյանը փայլուն գոտեմարտ անցկացրեց ու հաղթեց մրցակցին 6:1 հաշվով: Գոտեմարտի վերջում ադրբեջանցի ըմբիշը զայրույթից չկարողացավ զսպել արցունքները: Արթուր Շահինյանը դառնում է աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր և մեր հավաքականի համար վաստակում է երկրորդ մեդալը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր