00:00:00

Սասուն Միքայելյանի որդու քարոզարշավի հետ կապված հրապարակումն ուղարկվել է Կոտայքի դատախազություն

15:37, 19 հոկտեմբեր 2018 Իրավական

Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության հետ կապված հրապարակումները  ուղարկվել են Կոտայքի դատախազություն, որպեսզի ստուգվեն հանգամանքները: Այս մասին Irakanum.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» «Փաստերի ստուգման հարթակը» հրապարակել էր ձայնագրություն եւ նշել, որ տեղեկություններ են ստացել, համաձայն որոնց՝ Հրազդանի քաղաքապետի թեկնածու, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդու՝ Սևակ Միքայելյանի նախընտրական քարոզչության մեջ են ներգրավված նաև համայնքային դպրոցների տնօրենները, որոնք աշխատանքային ժամերին մասնակցում են հանրահավաքներին՝ դրանցում ներգրավելով ուսուցիչներին և նույնիսկ աշակերտներին։ Նա այլ մանրամասներ չնշեց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր