00:00:00

Մահացել է ԱԺ նախկին պատգամավոր Վարազդատ Զատիկյանը

04:46, 19 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 17-ին, գիշերը հանկարծամահ է եղել ԱԺ նախկին պատգամավոր, Վարազդատ Զատիկյանը: Նա «Մալաթիա» ջոկատի հրամանատար, Մալաթիա-Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ, ԱԺ նախկին պատգամավոր, լուսահոգի Վահան Զատիկյանի հարազատ եղբայրն է: Վարազդատ Զատիկյանը դեռ չէր բոլորել 60-ամյակը: Ծնվել է 1959թ. ապրիլի 10-ին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Լոմատուրցխ գյուղում: Նա ավարտել է Երևանի թիվ 90 դպրոցը, որն այժմ կրում է Վահան Զատիկյանի անունը: Վարազդատ Զատիկյանը զինվորական ծառայությունն ավարտելուց հետո աշխատել է մի շարք ձեռնարկություններում, մասնակցել Արցախյան գոյամարտին, ապրիլյան պատերազմի օրերին՝ ընկերների հետ մեկնել Արցախ: 2000թ. մայիսի 21-ին թիվ 16 ընտրատարածքից ընտրվել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Եղել ՀՀ ԱԺ պետա-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Ամուսնացած էր, երկու զավակների հայր: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Վարազդատ Զատիկյանի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին՝ կրտսեր Զատիկյանի մահվան կապակցությամբ, հայտնում ենք մեր զորակցությունը և մաղթում արիություն ու ոգու կորով: Տեղեկացնում ենք, որ Վարազդատ Զատիկյանի հոգեհանգիստը տեղի կունենա հոկտեմբերի 20-ին՝ Նոյ թաղամասում գտնվող նրա առանձնատանը, հուղարկավորությունը՝ նույն վայրից՝ հոկտեմբերի 21-ին, ժամը 13.00-ին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31