00:00:00

Ի՞նչ է պատահել Նիկոլ Փաշինյանին

02:48, 19 հոկտեմբեր 2018

«Հայաստանում օլիգարխեր չկան»: Այս արտահայտության հեղինակը վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն է։ Փաշինյանի հայտարարությունն առնվազն ուշագրավ եւ միեւնույն ժամանակ մտահոգիչ է։ Ի՞նչ է պատահել իշխանությունը ստանձնած Փաշինյանին, ով դեռեւս վեց ամիս առաջ հայտարարում, ավելին փաստերով ապացուցում էր, որ Հայաստանում կան օլիգարխներ։ Առհասարակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր, հետո արդեն որպես վարչապետ, հիմա էլ՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով հանդես գալիս պարբերաբար հակասում է ինքն իրեն։ Փաշինյանն ու յուր թիմը ամռանը հանրությանը բաժանեցին սեւ ու սպիտակի՝ դրա վրա կառուցելով Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Նիկոլ Փաշինյանը միանշանակ հայտարարում էր, որ որոշ կուսակցություններ արդեն պատմության աղբանոցում են, որ բոլորին ասֆալտին են փռելու, եւ սեւերն ապագա չունեն Հայաստանում: Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց, այդ կերպ խմբագրելով նաեւ իր խոսքերը։ Հիմա նա հայտարարում է, որ այլեւս չկա «յուրայինների ու օտարների» բաժանում, որ եկել է բարիկադները քանդելու ժամանակները։ Այս արտահայտությունը արդիական դարձավ հատկապես այն բանից հետո, երբ Փաշինյանը որոշեց ոստիկանության նախկին փոխնախարար Հունան Պողոսյանին նշանակել Սյունիքի մարզպետի պաշտոնում։ Միաժամանակ Նիկոլ Փաշինյանն ու Քաղաքացիական պայմանագիր կուսակցության այլ անդամներ չեն բացառում, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց ցուցակում կլինեն նաեւ ՀՀԿ-ականներ։ Վերջիններիս հետ որեւէ կերպ չհամագործակցելու մասին, ի դեպ Փաշինյանը եւս հայտարարել էր։ Նիկոլ Փաշինյանը փոխում է խաղի կանոնները։ Հիմա նա իշխանություն է, իսկ իշխանությունը պահելու համար իրարամերժ եւ հակասող հայտարարություններ անելը վաղուց սովորական դարձած երեւույթ է։ Երկրում այո իրավիճակ է փոխվել, իրավիճակ փոխվել է նաեւ Փաշինյանի մոտ։ Նա արագորեն կարողացավ ադապտացվել իրավիճակին։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր