00:00:00

Գիտնականները բացահայտել են ծխող տղամարդկանց անսպասելի վտանգը

03:45, 18 հոկտեմբեր 2018 Ժամանց

ԱՄՆ Ֆլորիդա նահանգի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոր օրգանիզմի վրա նիկոտինի ներգործությունը կարող է Էպիգենետիկ գործոնների միջոցով ազդել նրա երեխաների և թոռների ճանաչողական ունակությունների վրա՝ գրում է MedicalXpress-ը։ Հայտնի է, որ ապագա մայրերի ծխելը հանդիսանում է այնպիսի գործոն, որը մեծացնում է երեխաների մի քանի սերունդների վարքային խանգարումների վտանգը, ներառյալ ուշադրությունը դեֆիցիտի և հիպերակտիվության սինդրոմը: Համարվում է, որ հայրերի վրա նիկոտինի և ծխախոտի ծխի այլ բաղադրիչների ներգործությունը նման ազդեցություն ունի։ Միևնույն ժամանակ, մինչ օրս դժվար էր առանձնացնել գենետիկական և էպիգենետիկ գործոնները (ԴՆԹ-ի որոշ հատվածներ միացնող և անջատող մոլեկուլներ) շրջակա միջավայրի ազդեցություններից, ինչպիսիք են երկրորդական ծխելը: Նոր ուսումնասիրության մեջ գիտնականները սերմնային բջիջների ձևավորման ժամանակ որց մկների վրա փորձարկել են խմելու ջրի մեջ լուծված նիկոտինի ցածր դոզան: Այնուհետև կրծողներին խաչասերել են էգերի հետ: Նրանց սերունդի մոտ նկատվել է հիպերակտիվության, ուշադրության պակասի և ճանաչողական խանգարման նշաններ: Նոր սերնդի կանանց ձագուկները նույնպես զգալի խանգարումներ են ունեցել՝ ավելի քիչ արտահայտված։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31