00:00:00

Ինչ է պայմանավորվել Մարությանը թաղապետերի հետ․ ովքեր կշարունակեն պաշտոնավարել

19:13, 17 հոկտեմբեր 2018

Երեւանի քաղաքապետարանում կադրային փոփոխություններ նախատեսված են, սակայն ջարդ չի լինի։ Այս մասին, Irakanum.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։ «Կադրային փոփոխություններ բնականաբար նախատեսվում են, բայց միեւնույն ժամանակ կադրային ջարդ չի լինելու։ Քաղաքապետը հանդիպել է ներկայիս թաղապետերի եւ վարչության պետերի հետ, բացատրել է այն աշխատելաոճը, որն ինքն է պատարստվում որդեգրել, եւ ըստ դրա սպասվում են նոր քննարկումներ, թե ովքեր կշարունակեն իրենց աշխատանքը, եւ ովքեր կփոխարինվեն»,- ասաց ՔՊ խոսնակը։ Հարցին, թե հանդիպման ընթացքում նախկին իշխանության ներկայացուցիչները ինչ դիրքորոշում են արտահայտել, պատրաստ ե՞ն աշխատել Մարությանի հետ, կուսակցության մամլո խոսնակն ասաց․ «Դեռեւս ոչ մի հստակ բան չկա։ Այդ ամենը հաջորդ հանդիպումների եւ քննարկումների ժամանակ ավելի պարզ կդառնա։ Այն մարդիկ, ովքեր ներգրաված չեն եղել ընտրություններ կեղծելու, կաշառակերության, այլ հանցավոր գործունեության մեջ, պատրաստ կլինեն եւ պրոֆեսիոնալ, պատրաստ կլինեն այն աշխատավարձով, որը տրվում է քաղաքապետարանի կողմից, այդ մարդիկ կարծում եմ, որ կշարունակեն իրենց աշխատանքը»։ Դիտարկմանը, թե հատկապես վարչական շրջանների ղեկավարների հարցը սուր է դրված, եւ կուսակցության վերնախավը հստակ որոշում ունի փոխարինել բոլորին, նշանակելով իրեն հավատարիմ մարդկանց, Վահան Կոստանյանը նշեց, թե գլխավոր նախապայմանը պրոֆեսիոնալիզմն է, իսկ կուսակցական պատկանելիությունը որոշիչ նշանակություն չունի։ Հայկ Մարությանը պատրաստ է աշխատել այսպես ասած պրոֆեսիոնալ ՀՀԿ-ականների հետ, Կոստանյանը նշեց, թե նրանք, ովքեր մաքուր հետագիծ ունեն, այո կշարունակեն։ Ըստ խոսնակի՝ նման ուղերձ հնչել է ոչ միայն Մարությանի, այլ նաեւ՝ Փաշինյանի կողմից։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում տեսնում են անբիծ, մաքուր հետագիծ ունեցող ՀՀԿ-ականների, ովքեր կշարունակեն մնալ իրենց պաշտոնին, Վահան Կոստանյանն ասաց, թե քաղաքապետարանի աշխատակազմին լավ ծանոթ չէ, քաղաքապետն ինքն ավելի հստակ պատկերացում ունի։ Դատելով Մարությանի սահմանած չափորոշիչներից կարելի է ենթադրել, որ վարչական շրջանների ներկայիս ղեկավարները դժվար թե համապատասխանեն։ Գաղտնիք չէ, որ թաղապետերը նախկին իշխանությանը ընտրություններում ձայներ բերողների դեր են կատարել, հետեւաբար Մարությանը նրանց հետ աշխատելու ցանկություն չի ունենա։ Irakanum.am

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31