00:00:00

ՔԿԾ պետը ծառայողներին սպայական ուսադիրներ է հանձնել

15:05, 17 հոկտեմբեր 2018

Հոկտեմբերի 16-ին Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանը հանդիսավոր պայմաններում ծառայողներին հանձնեց սպայական ուսադիրներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից: Կրտսեր խմբի 5 ծառայող բարեխիղճ աշխատանքի շնորհիվ նշանակվեց միջին խմբի պաշտոններում՝ ստանալով արդարադատության լեյտենանտի կոչում: Արդարադատության լեյտենանտի կոչում ստացավ և ծառայության շարքերը համալրեց ևս մեկ ՀՀ քաղաքացի: Շնորհվեց նաև հերթական արդարադատության գնդապետի կոչում: Ծառայության պետը շնորհավորելով բոլորին՝ խոսքն ուղղեց հատկապես նորանշանակ սպաներին. «Այսուհետ ավելի բարձրացավ ձեր պատասխանատվությունը, պետք է լինեք արժանի ղեկավար ձեր ենթակաների համար՝ ծառայողական պարտականությունների պատրաստակամ և բարեխիղճ կատարմամբ, սկզբունքային աշխատանքով դառնալով նրանց համար ծառայողի, ղեկավարի օրինակելի կերպար: Վստահ եմ, որ պատվով կկրեք սպայի ուսադիրները, ձեր ազնիվ աշխատանքով կանեք հնարավորինը՝ բարձր պահելու համար ոչ միայն Ծառայության, այլ նաև ձեզ վստահած անձանց պատիվը: Մաղթում եմ բարի ծառայություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր