00:00:00

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Արմավիրի քաղաքապետի՝ «Իմ քայլը» թիմի թեկնածուի նախընտրական հանրահավաքին

14:40, 17 հոկտեմբեր 2018

Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արմավիրում կմասնակցի Արմավիրի քաղաքապետի թեկնածու, «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: ՀՀ վարչապետի պաշտոնակատարն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Սիրելի արմավիրցիներ, այսօր ժամը 18:00-ին լինելու եմ Արմավիր քաղաքի կենտրոնական հրապարակում՝ մասնակցելու Արմավիրի քաղաքապետի թեկնածու՝ «Իմ քայլը» թիմը ներկայացնող Դավիթ Խուդաթյանի նախընտրական հանրահավաքին: Սիրով հրավիրում եմ բոլորիդ»,- գրել է Փաշինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր