00:00:00

Վովա Գասպարյանը չի կարող պաշտոն զբաղեցնել. Փաշինյան (տեսանյութ)

17:36, 17 հոկտեմբեր 2018

«Դա սյունեցիները չէին, մեր կուսակցության անդամներին էին ճանապարհը փակել»։ Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում  ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքում բողոքի ակցիային ընդդեմ նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանի: Հարցին, թե ինչու են սկանդալային դեմքերը նշանակվում պաշտոնների, Փաշինյանը հարցով պատասխանեց. «Ինչից եք տարբերում սկանդալային և ոչ սկանդալային դեմքերը»: Նա նշեց, որ նոր փուլ ենք մտնում, կա բարիկադները կառուցելու ժամանակը և կա դրանք ապամոնտաժելու ժամանակը: «Մենք հիմա մտել ենք բարիկադները ապամոնտաժելու ժամանակ, և այստեղ Հունան Պողոսյանի անձի խնդիրը չէ: Այստեղ քաղաքական ուղերձի խնդիրն է, և այդ քաղաքական ուղերձը մեր այն է, որ մենք թշնամիների, մերոնքականների և ձերոնքականների չենք նշանակելու: ՀՀ-ում անթերի մարդիկ չկան, ես չեմ հիշում որևէ նշանակում, որ որևէ բացասական արձագանք չստանա: Մեկը երիտասարդ է, մեկը շատ տարիքով է, մյուսը բոյով է, երրորդը… այսինքն՝ անթերի մարդիկ ՀՀ-ում չկան և անթերի նշանակումներ չեն լինի: Խնդիրը հետևյալի մասին է՝ մենք պետք է շատ հստակ ուղերձներ հղենք, որ մենք պատրաստվում ենք համախմբել ողջ ներուժը: Հիամ խոսվում է, որ այս պաշտոնյան սա է արել, այն պատոնյան նա է արել: Ով ինչ արել է, յուրաքանչյուրն իր արածի համար պատասխան կտա, կապ չունի՝ նա պաշտոնյա է, թե չէ: Անցել են այն ժամանակները, երբ պաշտոնյա լինելը նշանակում է արտոնություն օրենքի առաջ ունեցած հավասարության իմաստով, չկա այդպիսի արտոնություն”,- նշեց նա: Փաշինյանը հավալեց, որ Հայաստանում տարբեր առիթներով են ճանապարհներ փակում: Հարցին, թե բարկադները քանդելու ճանապարհին նախկին պաշտոնյաներից ում կարող ենք տեսնել կառավարությունում, Նիկոլ Փաշինայնը պատասխանեց. “Չգիտեմ, կտեսնենք”: Նա հավելեց, որ տեսականորեն հնարավոր է նաև ՀՀԿ անդամները մաս կազմեն կառավարությանը: Հիմա էլ, ըստ Փաշինյանի, ՀՀԿ անդամներ կան կառավարությունում: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ո՞րն է  այն գիծը, որ կտարանջատի, թե որ նախկին պաշտոնյաները կարող են նորից պաշտոններ զբաղեցնել, օրինակ, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը կարո՞ղ է նորից պաշտոնի նշանակվել: Վլադիմիր Գասպարյանի մասով Փաշինայնն ասաց՝ ոչ, հնարավոր չէ: «Այդ գիծը մեր հայեցողությունն է, կառավարության հայեցողությունն է: Եթե վարչապետի կողմից նշանակվող անձ է, ուրեմն վարչապետի հայեցողությունն է, և վարչապետը պետք է կրի քաղաքական պատասխանատվություն»,- ասաց նա: https://www.youtube.com/watch?v=Jq9ZN6Hyr2c&feature=youtu.be

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31