00:00:00

Փաշինյանին գովերգելուց հետո Կոստանյանը հանդիպել է Սարգսյանին

17:29, 17 հոկտեմբեր 2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Պետական-իրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը վստահեցնում է՝ Նիկոլ Փաշինյանի կառավարությանն աջակցելով՝ չի դավաճանում իր սկզբունքներին։ Այս մասին, այսօր  ԱԺ-ում՝ լրագրողների հետ զրույցում ասաց Կոստանյանը։ «Սկզբունքայնության շեղման ընդհանրապես դրեւորում չկա մի քանի պատճառներով՝ ընդհանրապես ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որեւէ առնչություն երբեւէ ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստն ու կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը եւ հայրենիքին, ես երբեւէ որեւէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվելու եւ չեմ էլ շեղվելու, եթե որեւէ մեկը կարող է դիտարկել շեղում, ես շատ մեծ հաճույքով կլսեմ բոլոր հիմնավորումները»,-նշեց նա։ Դիտարկմանը, որ մայիսի ութին՝ վարչապետի ընտրության օրը, իր ելույթում ասում էր, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստ չէ պետական կառավարման, Գեւորգ Կոստանյանն արձագանքեց, որ որեւէ հակասություն չկա այդ հարցում․ «Զարմանում եմ, որ այնտեղ հակասություններ են փնտրում, ես ասել եմ, որ մեր հանրության մեջ որեւէ մեկը չի տեսել Նիկոլ Փաշինյանին պետական կառավարման պրոցեսում, որովհետեւ ամբողջ կենսագրությունը եղել է լրագրողական, հանրային-հասարակական եւ խորհրդարանական, հետեւաբար պետական կառավարման մեջ որեւէ մեկը իրեն չի տեսել։ Ես ամիսների ընթացքում տեսա ու համոզվեցի, որ Նիկոլ Փաշինյանի նպատակները եւ ցանկությունները ազնիվ են եւ ուղղված են պետության բարօրությանը»,-ասաց նա։ Գեւորգ Կոստանյանի խոսքով՝ իր հարցազրույցից հետո ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպել է․ «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը եւ միշտ հարգանքով է վերաբերվում բոլորի որոշմանը։ Ինչ վերաբերում է ֆրակցիայի հետ հակասություն ունենալուն, մեր ֆրակցիան էլ նույն օրը հայտարարություն տարածեց, էդտեղ որտե՞ղ հակասություն տեսաք։ Ես եղել եմ թիմի անդամ եւ մնում եմ թիմի անդամ»,-ասաց Գեւորգ Կոստանյանը։  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31