00:00:00

Արայիկ Հարությունյանը հանդիպել է ԵՄ հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ

17:25, 17 հոկտեմբեր 2018

Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հանդիպել է Եվրոպական hանձնաժողովի հետազոտությունների, գիտության և նորարարությունների հարցերով հանձնակատար Կառլոս Մոյդաշի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ գիտության կառավարման արդյունավետության հարցերը, Հորիզոն-2020 հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրերը, մասնավորապես, դրա շրջանակում Հայաստանին տրամադրվելիք «հնարավոր աջակցության» սահմաններում գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակումը: Նույն աջակցության շրջանակում քննարկվել են նաև բարձրագույն կրթության ոլորտում հետազոտական բաղադրիչի զարգացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև ճանապարհային քարտեզի մշակումը:
ԵՄ հանձնակատարն իր պատրաստակամությունն է հայտնել ամենասեղմ ժամկետներում աջակցություն ցուցաբերել ՀՀ կրթական բարեփոխումների առաջարկվող ծրագրերին, ինչպես նաև գիտահետազոտական ինստիտուտների գործունեության գնահատման մոդելի մշակմանը։ Հանձնակատարը կարևորել է նաև Փարիզում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի մասնաճյուղի բացումը։

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31