00:00:00

Մանվել Գրիգորյանը դանդաղ մահանում է. փաստաբան

16:45, 17 հոկտեմբեր 2018

Մանվել Գրիգորյանը դանդաղ մահանում է: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց գեներալի փաստաբան Լևոն Բաղդասարյանը: «Մանվել Գրիգորյանի թոքի կեսը չկա, քաղցկեղ ունի և դիաբեթով է տառապում։ Մինչև կալանավորվելը նա ինսուլին չէր ստանում, կալանքից հետո բարձր դոզայով է ստանում։ Սա նշանակում է, որ կալանքի տակ գտնվելով՝ նրա առողջական վիճակը վատացել է»,-ասաց նա: Փաստաբանը նշեց, որ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին և նրան սխալ ինֆորմացիա են զեկուցում,որի հետևանքով՝ Մանվել Գրիգորյանը անհիմն գտնվում է կալանավայրում: «Հարգելի պարոն վարչապետ, Դուք չեք տիրապետում իրավիճակին, խնդրում եմ հանձնարարեք մի կոմպետենտ անձի ստուգելու՝ երբ Մանվել Գրիգորյանը կալանքը կրում էր, ինչպիսի առողջական վիճակում էր, և կալանքը կրելուց հետո նրա հիվանդությունները ավելացել են, թե՝ ոչ: Եթե պարզվի, որ ես ճիշտ եմ ասում՝ ես ստախոս չեմ, եթե պարզվի, որ պետական լիազոր մարմինները ձեզ իրականությանը չհամապատասխանող զեկույցներ են ներկայացնում, ուրեմն մեր արդարադատության համակարգը այս առումով կաղում է»,-ասաց փաստաբանը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31