00:00:00

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտի են ձերբակալել

16:30, 17 հոկտեմբեր 2018 Իրավական

Ռուս սահմանապահները հայ–թուրքական սահմանի 4 սահմանախախտների են ձերբակալել։ ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են,  որ հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը հայ–թուրքական պետական սահմանը հատելու անօրինական փորձի ժամանակ ձերբակալվել է սահմանախախտների խումբ։ Նրանք մտադրվել էին գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխվել է հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը: Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն լիազոր մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին:  

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31