00:00:00

Հաշվարկվել է 532 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

16:18, 17 հոկտեմբեր 2018

Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթների քննության ընթացքում, ինչպես նաեւ հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 168 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 532.174.714 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 74 դեպքով նշանակվել է 7.170.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 42 դեպք, հաշվարկվել է 79.720.550 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 16 դեպքով նշանակվել է 1.030.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Փայտանյութի  ապօրինի տեղափոխում Արձանագրվել է իրավախախտման 83 դեպք, հաշվարկվել է 3.864.950 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 21 դեպքով նշանակվել է 2.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության  ոլորտ Արձանագրվել է ապօրինի որսի 9 դեպք, հաշվարկվել է 31.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 480.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Մթնոլորտի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 9 դեպք, հաշվարկվել է 383.780.045 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 7 դեպքով նշանակվել է 450.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ջրերի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 7 դեպք, հաշվարկվել է 63.987.360 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 6 դեպքով նշանակվել է 1.400.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Հողերի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 3 դեպք, հաշվարկվել է 790.809 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է 160.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ընդերքի պահպանության ոլորտ Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում` 350.000 ՀՀ դրամի չափով։ Բնապահպանական եւ բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու 10 դեպքով նշանակվել է 850.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Թափոնների ոչ ճիշտ տեղադրման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Ստուգումներ իրականացնող պետական մարմինների աշխատանքին խոչընդոտելու 1 դեպքով նշանակվել է 250.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 12.457.039 ՀՀ դրամ:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31