00:00:00

ԱԺ հանձնաժողովը հետաձգեց Մարտի 1-ի զոհերի հարազատներին հատուցում տրամադրելու նախագծի քննարկումը

15:59, 17 հոկտեմբեր 2018

ՀՀ ազգային ժողովի պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում հետաձգվեց «2008թ. մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագծի քննարկումը: Նախագիծը պետք է քննարկվեր հանձնաժողովի հոկտեմբերի 17-ի նիստում: «Առաջինը պետք է քննարկվել «2008թ.-ի մարտի 1- 2-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին և առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի նախագիծը: Բայց հեղինակը մեզ տեղեկացրեց, որ հետաձգվում է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ կառավարությունը դեռևս շարունակում է օրենքի նախագծի ձևակերպումների հետ կապված հարցերը»,-ասաց հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը: Հարցը հանվեց այսօրվա քննարկումից: Այդ նախագիծը շրջանառության մեջ էին դրել «Ելք» խմբակցության պատգամավորները: Հատուցման գումարների չափը, ժամկետը, վճարման կարգն ու պայմանները պիտի որոշի կառավարությունը: Նախագծի նպատակն է վերականգնել արդարությունը, պետական ինստիտուտների հանդեպ վստահությունը և հաստատել հանրային համերաշխությունը:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31