00:00:00

Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019-ի պետական բյուջեն. Փաշինյան

11:57, 17 հոկտեմբեր 2018

Ոչ մի պրոբլեմ չկա, եթե ԱԺ-ն չհասցնի ընդունել 2019 թվականի պետական բյուջեն: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Հարցին, թե հնարավո՞ր է, որ խորհրդարանը չհասցնի քննարկել եւ ընդունել հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծը, Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Օրենքը նախատեսում է այդպիսի դեպքեր եւ եթե չհասցնենք, ոչ մի պրոբլեմ չկա»: Նշենք, որ Սահմանադրության համաձայն՝ եթե հաջորդ տարվա բյուջեի նախագիծը չի ընդունվում, ապա գործում է նախորդ տարվա համամասնություններով, իսկ դա նշանակում է, որ սոցիալական ծախսերը, այդ թվում որոշ ոլորտներում աշխատավարձերի բարձրացումները, որոնք նախատեսված են 2019 թվականի բյուջեով, չեն կատարվի մինչեւ բյուջեի ընդունումը: Նշենք, որ ԱԺ-ում 2019-ի բյուջեի նախագծի քննարկումները նշանակված են հոկտեմբերի 29-ից. ԱԺ հանձնաժողովներում մոտ 15 օր է նախատեսված, ապա պետք է քննարկվի նոյեմբերի 14-ին գումարվող ԱԺ նստաշրջանի ժամանակ: Սակայն ԱԺ-ն ամենայն հավանականությամբ 14 օր անց ցրվելու է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր