00:00:00

Նոր մանրամասներ Հայաստանի սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու մասին

15:33, 17 հոկտեմբեր 2018 Իրավական

Հայաստանի սահմանը ապօրինի հատած Թուրքիայի քաղաքացու հետ կապված որոշ մանրամասներ են պարզվել: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նախնական տեղեկություններով՝ սահմանախախտը ազգությամբ քուրդ է եւ պետական սահմանը հատել է Թուրքիայի իրավապահ մարմինների հետապնդումներից թաքնվելու նպատակով՝ կապված նրա կողմից կատարված ծանր հանցագործությունների հետ: Հիշեցնենք, որ 2018 թվականի հոկտեմբերի 15-ին ծառայության ժամանակ Գյումրիի սահմանապահ ջոկատի սահմանապահ վերակարգը պետական սահմանը հատող անհայտ մարդու է նկատել: Սահմանախախտը ուշադիր զննում էր տեղանքը եւ աշխատում աննկատ առաջ շարժվել՝ օգտագործելով տեղանքի անհարթությունները: Որոշ ժամանակ անց, նրա շարժման ենթադրվող երթուղու վրա սահմանապահները դարանակալել են: Սահմանապահ ջոկատի զինծառայողների պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ սահմանախախտին օպերատիվորեն ձերբակալել են: Օրենսդրությամբ սահմանված կարգով նրան հանձնել են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Լրահոս

Արխիվ

Մարտ 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31