00:00:00

Մեծ հավանականությամբ «Իմ քայլը» դաշինքով ենք գնալու ընտրությունների. Փաշինյան

10:58, 17 հոկտեմբեր 2018

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին առանձին է մասնակցելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, «Ազատությանը» հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Կամ էլ եթե դաշինքով, ապա «Իմ քայլը» դաշինքի ֆորմատով: Մեծ հավանականությամբ այդպես էլ տեղի կունենա, բայց քանի որ դեռ վերջնական որոշում չի կայացվել, չնայած դեռ քաղաքապետի ընտրությունների ժամանակ էր կարծես որոշում կայացվել, որ պետք է «իմ քայլը» դաշինք լինի»,-ընդգծեց Փաշինյանը: Հարցին, թե «Ելք»-ի իրենց գործընկերները կլինե՞ն դաշինքում, վարչապետի պաշտոնակատարը պատասխանեց. «Չեմ կարծում, որովհետեւ ասացի, որ Երեւանի ավագանու ընտրությունների ֆորմատով ենք գնալու»:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր