00:00:00

Կառավարությունը հաստատեց 2019-ի բյուջեի նախագիծը. Տնտեսական աճը՝ 4,9 %, պետական պարտքը՝ 50 %, գնաճը՝ 2,7 %

18:51, 27 սեպտեմբեր 2018 Տնտեսություն

Կառավարությունն այսօր՝ սեպտեմբերի 27-ին, հաստատեց ՀՀ 2019 թվականի պետական բյուջեի նախագիծը, որ ներկայացրեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նշենք, որ 2019 թվականի համախմբված բյուջեն գնահատվում է եկամուտների գծով 1,533.7 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումներից ստաց¬վող մուտքերի), ծախսերի գծով՝ 1,685.3 տրլն դրամ (առանց միջբյուջետային փոխանցումների), իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: ՀՀ համայնքների 2019 թվականի բյուջեները գնահատվում են եկամուտների գծով՝ 138.9  մլրդ դրամ (ներառյալ` պետական բյուջեից ստացվող պաշ¬տո¬նա¬կան դրամաշնորհները),  ծախսերի գծով՝  138.9  մլրդ դրամ: Ըստ նախագծի, 2019 թվականի պետական բյուջեի եկամուտները կկազմեն շուրջ 1,462 տրլն դրամ, ծախսերը՝ 1,614 տրլն դրամ, իսկ դեֆիցիտը՝ 151,6 մլրդ դրամ: Բյուջեի դեֆիցիտի մեջ 98,5 մլրդ դրամը կստացվեն արտաքին աղբյուրներից, իսկ 53 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրներից: Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ վերանայվել է 2018 թվականի տնտեսական աճի կանխատեսումը, ակնկալվում է, որ այն 4,5 տոկոսի փոխարեն կլինի 6,5 տոկոս: Քանի որ փոխվել է բազան 2019 թվականի համար, հետեւաբար նվազեցվել է կանխատեսումը 2019 թվականի համար՝ 5,3 տոկոսի փոխարեն այն կկազմի 4,9 տոկոս: «Սա ոչ միայն չի բերի նվազեցման, այլ շուրջ 130 մլրդ դրամով ավելի անվանական ՀՆԱ կունենաք: Բյուջետային ռիսկեր այս փոփոխությունը չի առաջացրել: Կանխատեսվում է, որ գնաճը կլինի 2,7 տոկոս, ինչը թույլատրելի (2,5-5,5 տոկոս) միջակայքում է»,-ասաց Ջանջուղազյանը: Նրա խոսքով, 2019-ին կապիտալ ծախսերը կաճեն 2018-ի համեմատ. 2018-ին ակնկալվում է 2,3 տոկոսի աճ, իսկ 2019-ին այն կկազմի 3 տոկոս: «Հարկային եկամուտները կլինեն 1 տրլն 396 մլրդ դրամի սահմաններում, ինչը հնարավորություն կտա իրականացնել շուրջ 1 տրլն 614 մլրդ դրամի ծախսեր, ինչը նշանակում է, որ բյուջեի դեֆիցիտը կլինի ՀՆԱ-ի 2,2 տոկոսը կամ 151 մլրդ դրամ: «Ծախսերի կառուցվածքի մեջ հիմնական տեսակարար կշիռը բաժին է ընկնում սոցիալական, մշակությային ոլորտներին՝ 44 տոկոս: Պաշտպանության, հասարակական կարգի պաշտպանության, անվտանգության հետ կապված խնդիրների համար ակնկալվում է, որ կօգտագործվի ծախսերի շուրջ 24 տոկոսը: Տնտեսության իրական հատվածի համար շուրջ 12,3 տոկոսը, մոտ 10 տոկոսը կօգտագործվի պետական պարտքի սպասարկման համար: 3,2 տոկոսը կտրամադրվի համայնքների բյուջեներին դոտացիայի տեսքով: Պետական իշխանության մարմինները կօգտագործեն բյուջեի ծախսերի 5,8 տոկոսը: Պետական պարտքը կկայունանա 50 տոկոսի սահմաններում: այն կկազմի 50,4 տոկոս այս տարի եւ նույնքան էլ 2019 թվականին»,-ընդգծեց ֆինանսների նախարարը՝ հավելելով, որ 2019-ի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը ԱԺ ներկայացնելու վերջնաժամկետը հոկտեմբերի 2-ին, ինչը նշանակում է, որ այն երկուշաբթի արդեն պետք է ուղարկվի խորհրդարան: Ատոմ Ջանջուղազյանը նաեւ ընդգծեց, որ արտաբյուջետային հաշիվները նախկինում բյուջեի նախագծի հետ չեն ներկայացվել Ազգային ժողով, հետեւաբար կասկած է եղել, որ այդ հաշիվները ռիսկեր են պարունակում. «Այս անգամ արտաբյուջետային հաշիվներով գործառնությունները եւս դարձրել ենք նախագծի մաս: Արտաբյուջետային հաշիվների նախագծերը նախկինում կառավարությունն է հաստատել, հիմա առաջարկվում է, որ այն հաստատի խորհրդարանը»,-ասաց նա:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր