00:00:00

Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին

21:35, 25 սեպտեմբեր 2018 Իրավական

Ոստիկանության ներքին զորքերի նախկին  հրամանատար Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը երկրից չհեռանալու մասին: Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում է: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լևոն  Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը հայտնել է, որ նա Կասկածվում է Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը։ «Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին համապատասխանաբար Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով»,- ասաց Սաֆարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր